Աշխարհի 2014 թ. առաջնության անցումային խաղերի զույգերը հայտնի են
Աշխարհի 2014 թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում երկրորդ տեղն զբաղեցրած լավագույն 8 թիմերը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կշարունակեն պայքարել Մունդիալի 4 ուղեգրի համար: Երկրորդ տեղում հայտնված ամենավատ ցուցանիշ ունեցող թիմը Դանիայի ընտրանին է, ում համար Բրազիլիայի դռները վերջնականապես փակվեցին:
Եվ ահա այսօր շվեյցարական Ցյուրիխում տեղի ունեցավ անցումային խաղերի վիճակահանությունը, որից առաջ ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 թիմերը` Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի և Ուկրաինայի հավաքականները, հայտնվեցին «ցրվածի» կարգավիճակում: Իսկ դա նշանակում էր, որ նրանք մրցակիցներ պետք է ստանան երկրորդ` «չցրված» քառյակի (Ֆրանսիա, Շվեդիա, Ռումինիա, Իսլանդիա) թիմերից: Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
Պորտուգալիա-Շվեդիա
Ուկրաինա-Ֆրանսիա
Հունաստան-Ռումինիա
Խորվաթիա-Իսլանդիա
Ավելացնենք, որ անցումային խաղերը տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում