Մշակույթ 12:33 21/10/2013

Վրացիները հայկական հուշարձանները վրացականացնելու սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում. Ս. Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերջին ամիսներին երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան: Հուլիսին հուշարձանագետը եղել է Սասունի կենտրոնական Տալվորիկ գավառի 36 գյուղերում: «Շատ հետաքրքիր էր, դրանք տեսնելու բաներ են, ես ոչ կարող եմ պատմել, ոչ նկարագրել: Մինչև հիմա թեև մահմեդական բնակչությամբ, բայց զուտ հայաբնակ գյուղ կար: Պիտի տեսնեիք իրենց ոգևորությունը, զգուշավորությունը և մեր փոխանցած բառարանով արդեն իսկ հայերեն սովորելը: Մենք ուղղակի գանձեր ունենք Արևմտյան Հայաստանում՝ ի դեմս մեր ազգակիցների փշրանքների, որ պիտի իրենց սնուցենք: Կրակը կա, յուղ լցնող է հարկավոր»,- ասաց նա:

Հուշարձանագետը եղել է նաև Մարաթուք լեռան գագաթին մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող երկխորան Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այն մինչ հիմա կիսավեր վիճակում կանգուն է: Սամվել Կարապետյանը հայտնեց, որ այցելել են նաև Բարդուղիմեոս առաքյալի վանքը, ուր մի քանի անգամ փորձել են գնալ, բայց չի հաջողվել: «Իրանի սահմանին մոտ գտնվող ներկայիս Բաշկալեի շրջանն է, պատմական Աղբակ գավառը: Նախկինում զինվորական հենակետ կար այնտեղ, չէինք կարողանում գնալ, բայց լուր ունեինք, որ այլևս այտնեղ չէին, գնացինք, մի ամբողջ օր աշխատեցինք»,- ասաց նա:

Հուշարձանագետի խոսքով՝ շատ տպավորիչ է Մեծ Մասիսի մեզ նայող փեշին պատմական Ակոռի գյուղի գերեզմանոցը, այդտեղ մոտ 80 կանգուն խաչքարեր կան և 60-70 արձանագրություն: «Եզակի հնավայր է ամբողջ Արևմտյան Հայաստանում պահպանվածության առումով, քանի որ մյուսները պետական մակարդակով բնաջնջվել են: Ենթադրում եմ, որ հրաշքներով մեզ է հասել, քանի որ այտնեղ ամերիկացի զինվորների հենակետ կա, նրանց աչքի առաջ չեն կարողացել բնաջնջել»,- ասաց նա:

Սեպտեմբերին հիմնադրամը եղել է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի շրջանում: «Ներկայումս կարծես տրոհված լինի նահանգը երեք պետությունների մեջ՝ Լոռվա մեծ մասը Գուգարքն է, ավելի մեծ մասը Վրաստանում է՝ Մառնելուլիից սկսած, Ծալկա, Ջավախքի երկու շրջանները: Կա նաև Թուրքիային բաժին հասած Գուգարքի գավառները՝ Կղարճք, Շարշեթ, Արդվին, Արտանուճ և հարակից շրջանները»,- ներկայացրեց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը պատմեց, որ իրենք Թուրքիային անցած Գուգարքում եղել են երկու շաբաթ. «Այստեղ էլ մի ցավալի դրվագ կար, բոլոր կարևոր հնավայերում ամեն մի հուշարձանի մոտ կար եռալեզու ցուցանակ ՝ թուրքերեն, անգլերեն, վրացերեն: Մենք գիտենք, որ գոնե մինչև 1915-18թթ այդ շրջաններում մոտ մեկ տասնյակի չափ հայաբնակ գյուղեր ու քաղաքներ կային, բոլորն էլ անշուշտ ոչնչացան: Տանձուտ գյուղը միակն էր, ուր կար եկեղեցի՝ վրան ցուցանակ, որ դա հայերի միակ հուշարձանն է: Այն 1840-ականներին կառուցված էր, երևի որ միջնադարից չէր գալիս, մտածել են՝ սա էլ բաշխենք հայերին: Ակնհայտ կեղծիք էր, որովհետև այդ շրջանում բազմաթիվ հայկական հուշարձաներ կան»:

Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև Ենի Ռաբաթ գյուղում կանգուն եկեղեցուն, որի արևմտյան ճակատի վրա մի գրություն կա: Նա պատմեց, որ տեղացի մի թուրք մոտեցել է իրենց՝ թե եկեք մի բան ցույց տամ, տեսեք հայերե՞րն է, թե՝ վրացերեն: «Ասաց, որ ինչ-որ մեկը տարիներ առաջ այդ հատվածը քերել է: Թուրքը նաև ասաց, որ հիմա վրացիները տիրություն են անում եկեղեցուն, բայց մենք մեր պապերից լսել ենք, որ հայկական է: Այդտեղ գրված է արձանագրություն՝ «Քրիստոսի ծառա Հովհաննես»: Մենք իհարկե դա իմացանք հետո, քանի որ արդեն ընթեռնելի չէր արձանագրությունը: Բարեբախտաբար, տարիներ առաջ մի ֆրանսիացի տեսել է և նկարել, ինչի շնորհիվ ճանաչեցինք այն»,- պատմեց հուշարձանագետը:

Նա ընդգծեց, որ հայկական հուշարձանները, որ արդեն տասնյակ տարիներ քերվում, ջնջվում են Վրաստանի տարածքում, վրացական խմբերը նույն սև գործն անում են նաև Արևմտյան Հայաստանում:

Նախորդիվ՝

Հուշարձանագետ. Կասկած կա, որ Նորաշենի բակում հայտնված տապանաքարերը վրացի քահանան բերել է 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}