Փոքրամասնությունների իրավունքները երկրում պետք է պաշտպանվեն. Յագլանդ
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների հռչակագիրը վերաբերում են հիմնարար իրավունքների պաշտպանությանը, դրանք վերաբերում են մեծամասնության լիազորությունների սահամանփակմանը: Այսօր Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Մեծամասնությունը պետք է ապահովի փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը, որովհետև այդ հարձակումները բերում են պատերազմների: Փոքրամասնությունները` էթնիկ, կրոնական, սեռական, պետք է ունենան պաշտպանություն», -հայտարարեց Յագլանդը:
Նրա հայտարարության ժամանակ համաժողովի դահլիճում ներկա էին անհանդուրժողականության դեմ պայքարող մի խումբ ակտիվիստներ, որոնք Յագլանդի հայտարարությունից հետո հեռացան դահլիճից:
Նախորդող՝
Ակտիվիստները եվրոպացիներին բողոքում են հայ «ֆաշիստներից», իսկ Հեֆֆերն էլ նրանց էր նկարում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում