Ջամալյան. «Հակառակորդը լռեցվել է. Իրավիճակը լրիվությամբ վերահսկողության տակ է»
«Կրկին անգամ ականատես եղանք ադրբեջանական ագրեսիային: Սրանով Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում է իր պիտանի լինելն ապացուցել «նորընտիր» նախագահին՝ իր տեղը գտնելու նոր կառավարությունում»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմից Բերդ-Իջևան մայրուղու ուղղությամբ բացված կրակը, ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Նշենք, որ պաշտպանության նախարարի խորհրդականն այս պահին գտնվում է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
«Բացի այն, որ Ադրբեջանը տապալել է բանակցային պրոցեսը, հատկանշական է, որ վերջինս նման սադրանքի է գնում այն բանից հետո, երբ մեկ օրյա այցով Ադրբեջան էր ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, նա ընդմանեը ժամեր առաջ է այնտեղից մեկնել»,- նշեց Դ. Ջամալյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին սահմանի այդ հատվածում, Դ. Ջամալյանը նշեց. «Իրավիճակը լրիվությամբ վերահսկողության տակ է, ՀՀ ԶՈՒ-ն սահմանի ողջ երկայնքով տիրապետում է իրավիճակին և համարժեք գործողություններով լռեցրել է թշնամուն: Այս պահին հարաբերական անդորր է:
Նախորդիվ`
Հակառակորդը կրակ է բացել մեքենաների վրա. Կա մեկ զոհ