Քաղաքական 16:16 22/10/2013

Դ.Հարությունյան. Մեծամասնությունը ինչ-որ շրջանում զիջել է իր տեղը այլ կուսակցությունների

Այսօր առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների փոփոխման հարցը: Քննարկումից մանրամասներ Panorama.am-ին և Aravot.am-ին ներկայացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մասնավորապես այն կոնտեքստում, թե հնարավոր է արդյոք, որ փոփոխությունների արդյունքում «Ժառանգությունն» առհասարակ դուրս մնա պատվիրակության կազմից ՝ այլևս փոքրաթիվ խմբակցություն լինելու պատճառով.

«Այն կարգը, որ քննարկվել է այսօր, վերաբերում է միջազգային խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման կարգին և սկզբունքորեն կոչված է կանոնակարգելու ու հստակություն մտցնելու այդ հարցում: Եվ, այո, հնարավոր է, որ ինչ-որ խմբակցություն դուրս մնա պատվիրակության կազմից, որովհետև պատվիրակության ձևավորման նպատակն է արտացոլել ներկա քաղաքական ներկապնակը, իսկ այսօր այն արդարացիորեն արտացոլված չի՝ մասնավորապես ԵԽԽՎ պատվիրակության կազմում քաղաքական մեծամասնությունը ներկայացված է փոքրամասնություն, ինչը սկզբունքորեն եզակի երևույթ է»,- նշեց Դ.Հարությունյանը իր խոսքում նաև հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքին, ըստ որի՝ պատվիրակության կազմերը հաստատում է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով, Ազգային Ժողովում կարող են լինել բազմաթիվ խմբակցություններ, իսկ անդամների թիվը սահմանափակ է և հենց այդ պատճառով կարող են որոշ խմբակցություններ ուղղակի չընդգրկվել այս կամ այն պատվիրակության կազմում:
Հարցին, թե արդյո՞ք արդեն հայտնի է, թե որ խմբակցությունները, մասնավորապես, չեն ընդգրկվի պատվիրակության կազմի մեջ, Դ.Հարությունյանըց նշեց, որ հայտնի չէ:

«Հայտնի չէ, թեև ենթադրվում է»,- խորհրդավոր ժպիտով շեշտեց նա: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, հստակ է մեկ բան՝ ապահովել, որպեսզի մեծամասնությունը չլինի փոքրամասնություն և հենց դա է հիմնական խնդիրը.

«Պարտադիր չէ, որ մեծամասնությունը լինի մեծամասնություն, բայց առնվազն մեծամասնությունը իրավունք ունի հավակնելու ունենալ պատվիրակության անդամների գոնե կեսը: Ստացվում է, այս դեպքում էլ արդարացի չի լինի, քանի որ խորհրդարանի ամբողջ ներկապնակը դարձյալ ներկայացված չի լինի, բայց այս հարցում, ինչպես ասում են, դիմեք ԵԽ-ին, որովհետև ԵԽ-ն է սահմանել պատվիրակության կազմի թվաքանակը»,- նշեց նա, ու մատնացույց արեց միջազգային կառույցներում որոշ պատվիրակությունների, որոնց պատվիրակների թիվը շատ ավելի փոքր է, քան ԵԽԽՎ-ում է: Օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ընդամենը 5 պատգամավոր պետք է լինի հայկական պատվիրակության կազմում, մինչդեռ խմբակցությունների թիվը վեցն է:

Այն հարցին, թե արդյոք կա բողոքարկման ինչ-որ մեխանիզմ ԱԺ նախագահի որոշումը բողոքարկելու համար, Դ.Հարությունյանն ասաց, որ պահանջը, թե ինչպիսին պետք է լինի պատվիրակությունը և ինչպես պետք է մասնակցեն ԱԺ խմբակցությունները սահմանված են ԵԽԽՎ կանոնադրությամբ և եթե ԵԽԽՎ կանոնադրությունը խախտվում է, ապա դա կարող է բողոքարկվել կառույցի համապատասխան կոմիտե: Անգամ օրինակ բերեց՝ վերջին նստաշրջանում Իսլանդիայի պատվիրակության կազմում ներկայացված չեն եղել կանայք, ինչը կանոնադրության խախտում է: Եվ այդ պատճառով պատվիրակության լիազորությունները կասեցվել էին, սակայն մինչև հարցի քննարկումը, ինչը տեղի է ունենում հինգշաբթի օրերին, Իսլանդիայի խորհրդարանը փոխեց պատվիրակությունը և ընդգրկեց կին, որով բավարարեց ԵԽԽՎ պահանջները:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Զարուհի Փոստանջյանի խմբակցության ղեկավար ընտրվելը կարող է նրան փրկել պատվիրակության կազմից դուրս մնալուց, Դ.Հարությունյանն ասաց.

«Ես կոնկրետ անձերի մասին հիմա չէի խոսի, այլ խոսում եմ այն պահանջների մասին, որոնք ամրագրված են կանոնադրությամբ: Այո, ես հասկանում եմ, որ մեծամասնությունը ինչ-որ շրջանում զիջել է իր տեղը այլ կուսակցությունների, որոնք իշխանության մաս չեն կազմում, սակայն դա նորմ չէ, հակառակ ՝ բացառություն է»,- հավելեց նա:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում ութ պատգամավոր է ներկայացված՝ չորսը հիմնական կազմում, չորսը՝ փոխարինող: Ներկայումս մշտական կազմում են Դավիթ Հարությունյանը՝ պատվիրակության ղեկավար, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: Փոխարինող կազմում են՝ ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգություն»: Վերջինիս հարցադրումն էլ աշնանային նստաշրջանի ժամանակ ստիպեց անդրադառնալ կազմի փոփոխությանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}