ԵՄ-ն վերսկսում է միությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը
Եվրամիությունը նոյեմբերի 5-ին վերսկսելու է միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման որոշում է ընդունվել Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունները փաստացի դադարել են երեք տարի առաջ: Բանակցային գործընթացը սկսվել է 2005թ.-ի հոկտեմբերին: Թուրքիան պետք է բավարարի ԵՄ կողմից առաջ քաշված 35 կետերը, որպեսզի համապատասպանի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին: Մինչ օրս Թուրքիան բավարարել է միայն 13 կետ: Եվրամիության պահանջները վերաբերում են ներքին քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումներին, ԵՄ անդամ Կիպրոսի անկախության ճանաչմանը և այլն:
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ ընդունել Թուրքիային իր շարքերում: Նրա խոսքով` Թուրքիան ԵՄ անդամակցության ճանապարհի սկզբնամասում է, սակայն դա չի նշանակում, որ պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը:
Ավելի վաղ Թուրքիայի մյուս փոխվարչապետ Բյուլենթ Արինչը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիները կորցնում են Եվրամիությանը երկրի անդամակցության հանդեպ հետաքրքրությունը: Ըստ նրա, եթե նախկինում այդ գաղափարին կողմնակից էր երկրի բնակչության 75%-ը, ապա այժմ միայն 18-20%-ը: Նա դրանում մեղադրել է Եվրամիությանը, որը, նրա խոսքով, մշտապես խոչընդոտներ են ստեղծում Թուրքիայի առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա