Financial Times. Թուրքիայի քաղաքական լարվածությունը վախեցնում է օտարերկրյա ներդրողներին
Թուրքիայում նկատվող քաղաքական լարվածությունը վախեցնում է օտարերկրյա ներդրողներին և իրենից հեռացնում ներդրումային հնարավոր ծրագրերը: Այս մասին դիտարկում է կատարել բրիտանական «Financial Times» պարբերականի վերլուծաբանը:
Նշվում է, որ վերջին 10 տարում Թուրքիայում հաստատվել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գերիշխանությունը: Այն բանից հետո, երբ Էրդողանի վարչակազմը կոնֆլիկտի մեջ մտավ երկրի ամենախոշոր կազմակերպության` «Քոչ հոլդինգ»-ի հետ, գործարար աշխարհի մասնավոր զրույցներում արդեն շրջանառվեց այն տեսակետը, որ ստեղծված լարված մթնոլորտը բացասաբար է ազդում օտար ներդրումների վրա, կասեցնում է տնտեսության հզորացումը:
Վերլուծաբանն նաև ընդգծում է, որ Թուրքիայում աշխատուժի անբավարարություն է նկատվում: Աշխատողները հիմնականում չունեն անհրաժեշտ որակավորում: Կանանց միայն 28 տոկոսն է աշխատուժ ներկայացնում իրենից: Իսկ 15 տարեկանների մեկ չորրորդն առհասարակ գրել-կարդալ չի իմանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա