ԵԱՀԿ «եռյակն» ու ԵՄ արտգործնախարարներն աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծմանը
ԵԱՀԿ գործող ղեկավարությունը հանդիպում է ունեցել Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարների հետ՝ ԵԱԿՀ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի և Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Կողմերը քննարկել են ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային խնդիրներին։
Հանդիպման մասնակիցներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն ուղղված ջանքերին։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Կիևում արտգործնախարարների խորհրդի նիստ անցկացնելու նախապատրաստման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով