Ալեքսանդր Վուչիչ. Սերբիան մինչև 2020 թվականը մուտք կգործի ԵՄ
Սերբիան մինչև 2020 թվականը մուտք կգործի ԵՄ: «Իտառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
«Ներկայիս կառավարության նպատակն է մինչև 2020-ը Եվրամիության լիիրավ անդամ դառնալ, և մենք կհասնենք դրան»,- ասել է Վուչիչը:
Նրա խոսքով՝ երկրի համար այժմ առանցքային նշանակություն ունի տնտեսության զարգացումը: Նրա կարծիքով՝ Սերբիայի տնտեսությունը հասել է անդունդի հատակին, և այժմ այն վերականգնելու ժամանակն է:
Փոխվարչապետը պատրաստ է նաև պայքարել հանցավորության և կոռուպցիայի դեմ, բարձրացնել կրթության որակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում