Բլատտերը պատրաստ է հեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից
Շվեյցարացի պաշտոնյան մոտ ժամանակներս կարող է անցնել թաշակի: 77-ամյա Զեպ Բլատտերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1988 թ.-ից, սակայն առաջիկա տարիներին ստիպված կլինի լիազորությունները հանձնել մեկ ուրիշի: Նա ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին չի տեսնում իրեն փոխարինողի դերում:
Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահը կարող է լինել Ջեֆրի Ուեբը, ով այժմ Բլատտերի տեղակալներից մեկն է:
Միևնույն ժամանակ Զեպը չի բացառում, որ կարող է կրկին իր թեկնածությունն առաջադրել կազմակերպության ղեկավարի 2015 թ. ընտրություններում, բայց տարիքը, իհարկե, կարող է խանգարել նրա պլաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում