ՀՀ արտահանումը հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատ, աճել է 10.6 %-ով
Ազգային վիճակագրական ծառայություն հրապարակած տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը աճել է 10.6%-ով՝ կազմելով 1 088.6 մլն ԱՄՆ դոլար:
2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծումը կազմել է 3 081.0 մլն ԱՄՆ դոլար, որը 2.83 անգամ գերազանցում է արտահանման ծավալներին՝ բացասական առևտրային սալդոն՝ 1 992.4 մլն դոլար: Ներմուծում-արտահանում հարաբերակցությունը 2012թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2.91, իսկ առևտրային բացասական սալդոն ՝ 1 977.6 մլն դոլար:
10.6% արտահանման աճը վկայում է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի մասին, որը նույն աղբյուրի համաձայն 2012թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ աճել է 7%-ով: Նման տեմպերով տարվա ամփոփումը կբարելավի առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում