«Եթե մարդը մտավ թմրանյութերի բիզնեսի մեջ… էդ մարդու վրա կարելի է խաչ քաշել». Մհեր Սեդրակյան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու կալանավորումը` մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր ներկրելու կապակցությամբ, երեկ բոլորի քննարկման առարկան էր: ԱԺ-ում պատգամավորները տպավորված էին Վարդանյանի վարքից, ով չի միջամտել և թողել է, որ որդու հետ արդար դատաստան տեսնեն:
Մհեր Սեդրակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, թե չի հավատում, որ Յ. Վարդանյանի որդին կարող էր նման գործի մեջ լինել, բայց «եթե մարդը մտավ էդ բիզնեսի մեջ, կամ օգտագործեց, կամ վաճառեց, էդ մարդու վրա կարելի է խաչ քաշել»: Դիտարկմանը, թե կալանավորումը նշանակում է, որ «լեգենդը» խա՞չ է քաշելու որդու վրա, Սեդրակյանը պատասխանել է.«Ես չեմ կարող ասել, չեմ հավատում, քանի աչքովս չտեսնեմ, չեմ հավատա»: