
Նախարարի որդին թմրանյութը պարսիկներից է գնել
«Ժամանակ»-ի տեղեկություններով, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հաշիշ տեսակի թմրանյութ է ձեռք բերել Իրանից՝ ինչ-որ պարսիկից, ապա սահմանը հաջողությամբ անցկացրել է, որից հետո Հայաստանում նոր միայն բռնվել:
Հենց այդ պատճառով վերջինիս երկու հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ թմրանյութ ձեռք բերելու և մաքսանենգության: Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորության գործերի քննության վարչության վարույթ:
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը, երեկ ձերբակալվել է՝ առանձնակի խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով: