Քաղաքաշինության նախարարը պետբյուջեից 1500 դոլար է հատկացրել իր մեքենաների լվացման համար
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադևոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում:
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար: Իսկ այդ գումարով լվացվել է ընդամենը 9 մեքենա:
Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու և 600 հազար դրամ աշխատելու «պատիվը» վերապահվել «Ա.Վ.Ց. Նեթ» ՍՊԸ-ին: