«Open Democracy». Եթե Հիսուս Քրիստոսը երկնքից իջնի և Աստված ասի սա իմ որդին է, նա չի ստանա ձայների 85 տոկոսը
«Open Democracy» պարբերականը տպագրել է «Ինչպե՞ս է Եվրոպան ձախողումներ գրանցել Ադրբեջանում» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Ադրբեջանի` Եվրախորհրդին 2001թ-ին միանալուց ի վեր, մարդու իրավունքների հարցում վիճակն ավելի է վատացել: Եվրախորհրդի և Եվրամիության անորոշ արձագանքը` հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ նոր հարցեր է առաջ քաշում. Ինչպիսի՞ դեր է ստանձնել Եվրոպան Ադրբեջանի ժողովրդավարության անցման հարցում:
ԵԽԽՎ-ի և Եվրպայի խորհրդի կողմից արված համատեղ այն հայտարարությունը, թե` «Մենք չենք եկել Ադրբեջան դասեր տալու և ժողովրդավարության զարգացման մակարդակը որոշելու, այլ ականատես լինելու և քաջալերելու դեպի ժողովրդավարություն անցումային գործընթացը»:
Կարելի է զարմանալ, արդյո՞ք խորհրդարանականները, ովքեր ստորագրել են այս հայտարարությունը, տեղյակ են իրենց կազմակերպությունների համապատասխան իրավական մանդատների և իրենց գոյության պատճառների վերաբերյալ: ԵԽԽՎ-ի աշխատանքը, ոչ թե նշել, կամ էլ վկա լինել, այլ գնահատել, չափել և որոշակի առումով նաև սովորեցնելն է:
Հավաստի զեկույցներ կային հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների մասին, որ այն անցել է մի շարք խախտումներով: Միջազգային ընտրական դիտորդները և անկախ լրագրողները փաստագրել էին քվեատուփերի լցոնումներ, ընտրական «կարուսելների» մասին: ԺՀԻՄԳ-ը իր զեկույցում ձայները հաշվելու ժամանակ էական խնդիրներ էր նշել:
ԵԽԽՎ/ԵԽ համատեղ հայտարարությունն ավելի շատ կասկածների տեղիք է տալիս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հետապնդում է քաղաքական այլախոհներին: 2001թ ԵԽ-ին միանալուց հետո Ադրբեջանում լրագրողները և այլ քննադատները ռեժիմի զոհ են դարձել. սպանություն, ծեծ, շանտաժ:
Եվրոպական կայունության նախաձեռնությունը (ESI) միշտ եղել է այն կազմակերպությունների շարքում, որոնք փորձում են պարբերաբար Ադրբեջանի մարդու իրավունքների հարցում անտարբերության մասին խոսել: ESI «Խավիարային դիվանագիտություն» զեկույցում բացատրվում է ԵԽ-ի` Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ քննադատությունների աստիճանական մեղմացումը. նշվում է, որ այն շռայլ ձևով օգտագործում է Կասպիան թառափի խավիարը` ԵԽԽՎ շրջանակներում աջակցություն գնելու համար:
ԵՄ-ի և ԵԽ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ տարբեր հարցերի տեղիք է տալիս. այստեղ միայն կաշառակերության գործոնը չէ: Նախևառաջ, կարևոր տնտեսական և ռազմավարական հետաքրքրություններ կան:
Բացի այդ, անկախ նրանից, թե որքան դժվար է ԵԽ-ն և ԵՄ-ն փորձում հանդես գալ որպես եզակի սուբյեկտներ, նրանք կազմված են ինքնիշխան պետություններից, որոնք Կովկասում ունեն տարբեր բնույթի շահեր: Հարավային և Արևելյան Եվրոպայի շատ երկրներ ավելի շատ կորցնելու բան ունեն Ադրբեջանի հետ բախումներից, քան, ասենք, Գերմանիան կամ Ֆրանսիան:
Կարծես Ադրբեջանի իշխանությունները համոզել են իրենց եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականության հարցում փոփոխություններ կանի, եթե ԵԽ-ն ավելի լուռ չլինի իր ժողովրդավարության գրանցած իրավիճակի հարցում:
Վերջապես այն հետադարձ ուժ ունի: Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ներկայացուցիչների դրական և ոչ քննադատական հայտարարությունները ազդեցություն են ունենում Եվրոպայի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հասարակական կարծիքի վրա, որն էլ արդեն իսկ մեղմացնում է իր դիրքորոշումը մարդու իրավունքների ոտնահարման հարցում:
«Եթե Հիսուս Քրիստոսը երկնքից իջնի և եթե Աստված երկնքի դռները բացի և ասի «սա իմ որդին է, նա չի ստանա ձայների 85 տոկոսը: Դա անհնար է»,- նշել է թուրք-ամերիկյան քաղաքական մեկնաբան Չենք Ույգուրը:
Այս կատակն ավելի շատ բան է խոսում Ադրբեջանի քաղաքական համակարգի մասին, քան ԵԽԽՎ/ ԵԽ համատեղ զեկույցը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա