Ձեզ դժվարին օրեր են սպասվում. Փոստանջյանը նախազգուշացնում է Հովիկ Աբրահամյանին
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն, որի ժամանակ ԱԺ նախագահի որոշմամբ «Ժառանգություն» խմբակցությունը այլևս չի լինի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Այդ մասին քիչ առաջ ԱԺ քառօրյայի հերթական նիստի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր ամեն ինչ անել, որպեսզի ԵԽԽՎ-ում այլակարծություն չներկայացվի: Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը չի լինի ԵԽԽվ հայաստանյան պատվիրակության կազմում», -հայտարարեց Փոստանջյանը, ինչին հաջորդեցին Հանրապետական խմբակցության պատգամավորների ծափահարությունները:
Սակայն տիկին Փոստանջյանը շարունակեց. «Հովիկ Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել «Ժառանգություն» խմբակցությանը հանել ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Իհարկե, դրա վերաբերյալ համապատասխան բողոքարկումներ կլինեն: Ասեմ, որ Ձեզ սպասում են շատ դժվարին օրեր»:
ԱԺ նախագահը չարձագանքեց Փոստանջյանի հայտարարությանը. Նա ուղղակի ժպտում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան