ՀՖՖ. Մեր copy-paste լրատվությունը հայտնվել է հերթական անհեթեթ վիճակում
Հայկական copy-paste լրատվությունը հերթական թյուրիմացության մեջ է ընկել՝ դրանում նետելով նաև իր ընթերցողներին: Վաղ առավոտյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից վերցվել է մի տեղեկատվություն, որ, իբր, Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: ՈՒԵՖԱ-ի կայքում այդ տեղեկատվությունը հայտնվել է ՈՒԵՖԱ-ի կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, որն անմիջապես էլ ՈՒԵՖԱ-ի կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է, և այդ հրապարակումը կայքից հեռացվել է: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն մի քանի ժամ այդպիսի տեղեկատվություն չկա, որ այդպիսի լուր չկա ՀՖՖ պաշտոնական կայքում և, ընդհանրապես, այդպիսի պաշտոն գոյություն չունի, մեր copy-paste լրատվությունը շարունակում է այդ տեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան