Երևանում վաղը ջերմաստիճանը կնվազի 8-ով
Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +20 աստիճան տաքություն, վաղն արդեն ջերմաստիճանը կնվազի` ցերեկը հասնելով +12-ի: Հայհիդրոմետի կանխատեսումներով, հոկտեմբերի 24-ի գիշերը Երևանում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան` -2: Հաջորդ օրը ջերմաստիճանը 2-ով կբարձրանա: