Քաղաքական 16:55 23/10/2013

Զարդուշտ Ալիզադե. Իշխանությունը հանձնել է Ղարաբաղը և վերցրել մնացած Ադրբեջանը

 Ադրբեջանի իշխանության ներքին և արտաքին քաղաքականության իմաստը կայանում է երկիրը անպատժելիորեն թալանելու և ոչ մեկի հետ չկիսվելու մեջ: Այդ մասին «Minval.az» պորտալին տված հարցազրույցում հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Այն հարցին, թե ինչպես են զարգանալու Ադրբեջանի հարաբերությունները Արևմուտքի և Ռուստաստանի հետ Իլհամ Ալիևի նախագահության հաջորդ 5 ընթացքում, քաղաքագետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

«Ինչո՞ւմ է կայանում Ադրբեջանի այդ քաղաքականության իմաստը: Նրանում, որ էլիտար խմբերը զբաղված են նավթային, գազային, բյուջետային, երկրի կոռուպցիոն եկամուտների սեփանակաշնորհմամբ: Դա իրենց գոյության և գործունեության հիմնական իմաստն է: Այդ ներքին քաղաքանության անխոչընդոտ իրականացման համար իշխանությունը համապատասխանաբար իրականացնում է արտաքին քաղաքականություն, որն, առաջին հերթին, ապահովում է Ադրբեջանի այսպես կոչված բացարձակ ինքիշխանությունը` այսինքն, անհնազանդությունը միջազգային օրենքին և այն պարտավորություններին, որոնք մեր երկիրն իր վրա է վերցրել, և որոնք կխանգարեին գործող էլիտային թալանել», - ասել է նա:

Ալիզադեի խոսքերով` Ադրբեջանի իշխանությունը հենց այդ պատճառով էլ բարձրացնում են հանրապետության դրոշը, նշում է դրոշի օրը, ժողովրդի մեջ դաստիարակում հավատարմություն ինքնիշխանության հանդեպ: «Կարծես թե ինքնիշխանությունը չի վերաբերում Ղարաբաղին, օրենքների իրականացմանը, այլ վերաբերում է միայն նրան, որ հնարավոր լինի սպառնալ բոլոր օտար հանրապետություններին», - ասել է նա` նշելով, որ իշխանության քաղաքականությունը ուղղված է գլոբալիզացիայի և եվրաինտեգրացման գործընթացները կանգնեցնելու, քանի որ դա կխանգարեր նրանց թալանել Ադրբեջանը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս քաղաքագետը հիշեցրել է, որ «ազնվազարմ խան» Հեյդար Ալիևն այդ երկրի հետ այնպիսի հարաբերություններ էր ստեղծել, որոնք սահմանափակում էին Կրեմլի միջամտությունը Ադրբեջանի գործերում: «Դրա համար անհրաժեշտ էր վճարել: Նա վճարեց Ղարաբաղով: Մնացածը դարձավ իր հիերարխիան` մի միջամտեք ներքին գործերի մեջ», - ասել է Ալիզադեն` նշելով, որ Ադրբեջանը դարձել էր Հեյդար Ալիևի տիրույթը, որը նա կարող էր ուզածի պես ղեկավարել:
Ալիզադեի խոսքերով` Հեյդար Ալիևը «հանձնել» է Ղարաբաղը` փոխարենը ստանալով մնացած Ադրբեջանը`նավթի և գազի հետ միասին: Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական միությանը, քանի որ իշխանության քաղաքականության իմաստը ոչ մեկի հետ չկիսվելն է: «Մենք դեպի Ռուսաստան գնալու ցանկություն չունենք: Այստեղ միայն մենք ենք, իսկ այնտեղ կհայտնվի ինչ-որ ռուս օլիգարխ և մասնաբաժին կպահանջի», - ասել է նա:

 Այն հարցին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ոչ այդքան ջերմ հարաբերությունները ստեղծվել, քաղաքագետը նշել է, որ Թուրքիան ցանկացել է ավելի խորը ներթափանցել Ադրբեջանի գործերի մեջ: «Հատկապես նավթային գործերի մեջ: Իսկ մեր իշխանությունը նրանց ձեռքերին է հարվածել` ասելով, որ չհավակնեն ուրիշի ունեցվածքին: Այդ պատճառով էլ այսօր մեր և Թուրքիայի միջև այդպիսի սառը ընկերություն է: Keep distance – մենք բոլոր երկրների հետ տարածություն ենք պահում, որն անհրաժեշտ է իշխանությանը Ադրբեջանն անպատժելիորեն թալանելու համար: Դա քաղաքականության մեջ գոյություն ունենալու համար նրանց հիմնական նպատակն է», - կրկնել է քաղաքագետը:

«Ադրբեջանական իշխանությունը պաշտպանում է իր տարածքի և հարստությունների անկախ տերը լինելու իր իրավունքը: Այդ պատճառով էլ նա չի պատրաստվում որևէ մեկի հետ թշնամանալ, այդ թվում նաև` վիճել Հայաստանի հետ: Խոստացել են. հանձնել են Ղարաբաղը, վերցրել են Բաքուն: Ինչպես ասում են, տղամարդը պետք է կատարի իր խոստումը: Ժողովրդին հեքիաթներ կպատմեն և զուգահեռաբար կզբաղվեն միջոցների յուրացմամբ: Իսկ դա ամենագլխավորն է: Այդ դեպքում եվրոպամետ ուղղվածությունը շահավետ չէ: Եվրոպան կպահանջի, որ մենք թափանցիկ և արդար լինենք: Իսկ այդ ամենը հաճելի չէ իշխանության համար: Կախվածի տանը պարանի մասին չեն խոսում», - կարծում է փորձագետը:

Ալիզադեն կարծում է, որ Ռուսաստանը վտանգավոր է Ադրբեջանի իշխանության համար, քանի որ ցանկանում է երկիր «սողոսկել» և վերցնել եկամուտների մի մեծ մասնաբաժին: «Իրանի հետ նույնպես վտանգավոր է. այնտեղ հստակ գաղափարական ուղղվածություն կա, որը հիմնված է հասարակական արդարության վրա: Այդ պատճառով իսլամը նույնպես վտանգավոր է: Բաղադրատոմսը, որով կերակրում են մեր ժողովրդին, պարզ է. համաժողովրդական առաջնորդը և նրա թանկարժեք փոխարինողը», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ էր կապված նախագահ Ալիևի փակ և հապճեպորեն կազմակերպված երդմնակալությունը` քաղաքագետը նկատել է, որ Ադրբեջանը ֆինանսապես բավականին անկախ է դարձել: «Այժմ իշխանությունն իրեն քաղքենու պես է պահում: Ունեն կապիտալ: Բացահայտ ասում են, որ տիրապետում են ֆինանսական միջոցների և այդ պատճառով էլ մենք որևէ մեկից կախում չունենք: Եվ այդ պատճառով էլ նրանք հաշվի չեն առնում Արևմուտքի կարծիքը և հանգիստ կառավարում են բնակչությունը», - ասել է նա:

Սակայն Ալիզադեն կարծում է, որ Ադրբեջանն Արևմուտքին չի առերեսվում: «Մենք, չգիտես ինչու, իրադրությունը ողբերգական ենք ներկայացնում: Արևմուտքի համար Ադրբեջանը գրեթե 99-րդ տեղում է, միգուցե և 200-ում: Արևմուտքը շատ խնդիրներ ունի: Եվ նրանք չեն զբաղվում Ադրբեջանով», - ասել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}