Քաղաքական 16:50 24/10/2013

Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին. Արամ Մանուկյանը` կառավարությանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տակտիկական սխալ է համարում կառավարության քայլը, որ գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագծից հետո խորհրդարանին ներկայացրեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծը:

«Տպավորություն է, թե գործազրկության նպաստը կտրում եք, որ ուղղեք աշխատավարձերի բարձրացմանը: Եթե իրականում այդպես չէ, ապա ասում եմ` տպավորությունն այդպիսին է», -այսօր խորհրդարանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և դրան կից օրինագծերի վիճահարույց փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Պատգամավորի խոսքով, աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի միանգամից, որպեսզի գնաճը մեղմվի: Նա վստահ է, որ այս նախագիծը նպաստելու է գնաճին: «Խոցելի շերտերը` թոշակառուներ, գործազուրկներ, հաշմանդամներ նրանց նկատմամբ բեռը ավելանալու է, որովհետև սոիալակն ծրագրերի և մասնավորապես թոշակների մինչև 15 տոկոս ավելացումը, գների թանկացման հետ ադեկվատ չեն: Դուք այս համակարգով, այս կոնցեպտով չեք կարող լուծել այն մարտահրավերները, այն խնդիրները, որոնցով փորձում եք լուծել մարդկանց բարեկեցության հարցը», -հայտարարեց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, իշխանությունների վարած քաղաքականությունը նպաստում է, որ մարդիկ գնան, արտադրողները հեռանան երկրից: Նա մատնանշեց ռուսական միգրացիոն ծառայության տվյալները և հայտարարեց, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում 160 հազար քաղաքացի Հայաստանից հեռացել է Վերին Լարսի անցակետով:

«Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին: Դուք դուրս եք մղում Հայաստանում որևէ արտադրություն կազմակերպողին: Աշխատավարձի բարձրացումը կոնցեպտ է, քաղաքական խնդիր է, եթե ուզում եք վստահություն լինի իշխանության նկատմամբ, քաղաքացու բարեկեցությունը բարձրացրու, ինքը կասի` փառք իշխանություններին: Բայց քաղաքացին փախնում է: ՀՀ բնակչության երեք տոկոսը ամեն տարի գնում է», հայտարարեց Մանուկյանը:

Նախագծի վերաբերյալ խոսելիս, Մանուկյանն ասաց, որ այս նախագծով սոցիալական լարվածությունը չի վերացվում, քանի որ վերևի շերտերի գործակիցները բարձրանում են, իսկ ստորին օղակներում աշխատողների աշխատավարձերի մեջ էական փոփոխություն չի լինելու: «Ներքևի օղակների աշխատողների վիճակը ավելի է խեղճանում, իսկ արտագաղթն իհարկե պետք է մեծանա», -նկատեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանուկյանն իր ելույթի ընթացքում նաև հումորով առաջարկեց պատգամավորներին երկու խմբի բաժանել` ով բիզնես ունի նրա գործակիցը 0 սահմանել, իսկ աշխատող պատգամավորների համար էլ ` 10-15 գործակից: «Իսկ ավելի լուրջ, ասեմ` եթե պետությունը ցանկանում է իր քաղաքացու բարեկեցությունը բարձրացնել, ապա հստակ քաղաքական դիրքորոշում պետք է ունենա և քաղաքական լուծումներ տա` պայքար մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, ստվերը բերել հարկային դաշտ, պետական ապարատի կրճատում», - օրինագծի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց Արամ Մանուկյանը` այդպես էլ չասելով` ՀԱԿ-ը կողմ է օրինագծին, թե ոչ:

Նախորդող հրապարակումներ.

 
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է բարձրացնել դատավորների աշխատավարձը

 2014-ին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ. Նոր նախագիծ

«Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ ձեր աշխատավարձը պետք է բարձրանա». Փոստանջյանը` ԱԺ նախագահին

Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնող օրինագիծը քաղաքական փաստաթուղթ է. Դավիթ Հարությունյան

Ն.Փաշինյան. 1 մլն 146 հազար քաղաքացիներ կստանան «բարի լուր»` քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը






 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}