«BBC»-ն Կոնդի իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել
«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը Երևանի Կոնդ թաղամասում գտնվող 1687թ. կառուցված իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել:
Նախագծի հեղինակները, անդրադառնալով 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փախած և Կոնդում ապաստան գտած մի քանի հայ ընտանիքների ճակատագրին, նշում են, որ ներկայում մզկիթի տարածքում ապրում են նրանց ժառանգները: Ըստ աղբյուրի՝ մզկիթում բնակվելու թույլտվություն տրվել է ԽՍՀՄ տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նշենք, որ Խորհրդային Միության տարիներին, ի թիվ բազմաթիվ եկեղեցիների վնասվել է նաև սույն մզկիթը:
Սակայն, Երևանում պահպանվել է 1766թ. կառուցված իրանական մեկ այլ մզկիթ, որը Կովկասում ամենամեծն է: ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերանորոգվել է և ներկայում պահպանվում է պետության կողմից:
Ավելին, Իրանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Կապույտ մզկիթը» վերանորոգելուց և ամբողջական տեսքի բերելուց հետո քայլեր կձեռնարկվի, որպեսզի այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ընթացքում գոհունակությամբ նշել էր, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցություն է ծավալվում՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում մզկիթի ներառման հետ:
Նախորդող հրապարակում՝
Իրանը ողջունում է Երևանի «Կապույտ մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու գործընթացը
Նախորդող հրապարակում՝
Իրանը ողջունում է Երևանի «Կապույտ մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում