«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին
«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին: «Իտառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն:
Նշենք, որ «Chevron» ընկերությունը արդեն ավելի քան 15 տարի դատական վեճերի մեջ է Էկվադորի հետ, որը փորձում է հասնել 1964-1992 թվականներին երկրի տարածքում ածխաջրածինների արդյունահանման ժամանակ ամերիկյան «Texaco» ընկերության կողմից (գնվել է «Chevron»-ի կողմից` 2001 թվականին), բնակչությանը հասցրած վնասի փոխհատուցման: Այդ գործընթացի շրջանակում Էկվադորի բնակիչները հայց էին ներկայացրել վնասի փոխհատուցման պահանջով:
«Chevron»-ում կարծում են, որ պատասխանատվությունը պետք է կրեն երկրի իշխանությունները, քանի որ «Texaco»-ն կառավարության հետ կնքել էր համաձայնագիր, որով Էկվադորի իշխանությունները պարտավորվել են հոգալ շրջակա միջավայրի վերականգնման բոլոր աշխատանքների համար:
Էկվադորի դատարանի որոշմամբ՝ բնակիչները հայցը ներկայացրել էին «Chevron»-ի դեմ, սակայն ի պատասխան՝ նավթային հսկան դիմել է Հաագա:
Ռիկարդո Պատինյոյի խոսքերով` եթե Հաագայի արբիտրաժային դատարանի մշտական պալատը Էկվադորի կառավարությանը պարտավորեցնի 19 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում վճարել «Chevron» նավթային ընկերությանը, ապա հարավամերիկյան երկիրը կսնանկանա:
Նրա խոսքով՝ ի վնաս Էկվադորի կայացրած վճիռը կարող է կործանել երկիրը: 19 միլիարդ դոլարը կազմում է պետության ՀՆԱ-ի 20 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա