Financial Times. «Ի՞նչ են մեզ պատմում ծառերը Թուրքիայի ապագայի մասին»
Թուրքիայում քաղաքացիական ընդվզումներ են նկատվում և դարձյալ բնապահպանական հողի վրա: Բրիտանական «Financial Times» պարբերականի թղթակից Դանիել Դոմբեյն անդրադարձել է այդ քաղաքացիական բողոքի ալիքին ու դրա պատճառներին, որոնք էլ հրապարակել է «Սի Էն Էն թուրք»-ը:
«Ի՞նչ են մեզ պատմում ծառերը Թուրքիայի ապագայի մասին» հոդվածում Դոմբեյը մատնանշում է հիմնական 5 հանգամանք, որոնցով էլ պայմանավորում է Թուրքիայում ստեղծված հասարակական տրամարդությունները:
1. Էրդողանն իր կարիերան կառուցել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իսլամահենք քաղաքականության վրա: Եվ հանկարծ հայտարարում է, որ ճանապարներն այնքան կարևոր են քաղաքակրթության համար, որ ոչ միայն ծառեր կկտրեն, այլև մզկիթ էլ, եթե հարկ լինի, կքանդեն և ուրիշ տեղ կկառուցեն:
2. Էրդողանն ավազակ է անվանել այն քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել Անկարայում հարյուրավոր ծառահատումների միջոցով ճանապարհաշինություն իրականցնող իշխանությունների դեմ:
3. Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող Գեզի զբոսայգու ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անհայտ: Այնտեղ օսմանյան շրջանում եղած զորանոցը վերականգնելու վերաբերյալ նախագծերը դեռ սպասողական փուլում են: Թաքսիմի շրջակայքի հետ կապված Էրդողանի ծրագրերը, այնուամենայնիվ, իրագործվում են այլ դրսևորումներով. Արդեն բետոնապատվել է Գեզիի մոտով անցնող պողոտայի մի մասը:
4. Այժմ քննարկումների կենտրոնում հայտնվել են նոր ավելի խոշոր քաղաքաշինական նախագծեր, որոնք դարձյալ պետք է իրականացվեն ծառահատումների միջոցով: Օրինակ` Բողազ կամրջի շինարարության ժամանակ բազմաթիվ ծառեր են հատվում: Կամ Ստամբուլում նոր օդանավակայանի կառուցման նախագիծը ենթադրում է 2.5 մլն ծառերի ոչնչացում:
5. Այդքանից հետո կառավարությունում դեռ խոսում են կանաչ գոտու պահպանության կարևորության մասին: Ապրիլին Ստամբուլում կայացած ՄԱԿ-ի ֆորումում ելույթ է ունենում Էրդողանը և հայտնում, որ Թուրքիայում կանգնեցվել է 2 մլրդ տնկի: Վերջում էլ հնդկացիների թևավոր խոսքերից մի մեջբերում է կատարել:
«Կտրեք բոլոր ծառերը, որսացեք բոլոր կենդանիներին, կեղտոտեք բոլոր ջրերը ու երբ արդեն անհնար կլինի անգամ օդ շնչել, այդ ժամանակ կգիտակցեք, որ փողը չեք կարող ուտել»:
Հոդվածագիրը եզրափակում է` հարցնելով. «Եվ սա՞ է առաջնորդը, որ կոչվում է Ռեջեփ Թայիփ Էրդողան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում