Մեծաթիվ պաշտոնանկություններ դատախազության համակարգում
Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները շարունակվում են. գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա փոխանցմամբ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: Աշխատանքից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Գագիկ Խաչիկյանը, որն ի դեպ, վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատվել էին ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանը, Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են