Դ. Գյուլմամեդով. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է նախապատրաստվում
«Իմ աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է նախապատրաստվում, որի նպատակը «հեղափոխության» բեմականացումն է` հետագայում այն Ղազախստանում. Թուրքմենստանում և Ուզբեկստանում տարածելու համար», - «Saqinform.ge»-ն գրել է, թե այս մասին հայտարարել է «Ուկրաինայի Թյուրք-Քարապապակների ազգային խորհրդի» նախագահ Դաշգին Գյուլմամեդովը:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է շտապ հատուկ միջոցներ ձեռնարկեն: Հետո արդեն ուշ կլինի, և հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ հարավ կովկասյան և միջին ասիական տարածաշրջանի համար», - ասել է նա:
Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական պորտալը հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը մեկնաբանել է տվյալ հայտարարությունը: Ադրբեջանի ԱԱՆ Հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտարարել է, որ նախարարությունը ուշադիր հետևում է Ադրբեջանին ուղված բոլոր հնարավոր վտանգներին և սպառնալիքներին, «վերլուծում է դրանք և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում»:
Իր խոսքերով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` Ադրբեջանի շահերին և ազգային անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում