Իշխան Զաքարյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել
Հաշված օրեր են մնացել 2007 թվականի նոյեմբերից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ հստակեցվել է, որ Իշխան Զաքարյանը չի շարունակի պաշտոնավարումը: Նրա և հավանական թեկնածուի հարցը, թերևս, կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում: Խոսվում է, որ ամենահավանական թեկնածուն ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանն է: Ըստ օրենքի՝ Սերժ Սարգսյանը պետք է ՎՊ նախագահի թեկնածուին ներկայացնի ԱԺ-ին, որը գաղտնի քվեարկությամբ կհաստատի կամ կմերժի այդ թեկնածությունը: