Փոստանջյանը ռուս սահմանապահներից պահանջում է ներողություն խնդրել, փոխհատուցել նյութական ու բարոյական վնասը (Տեսանյութ)
«Հասկանում ենք, որ տեղի է ունեցել ապօրինություն: Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության քննիչներն են հետաքննում գործը, իրենց վարույթում է գտնվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Մեղրի-Երևան Ճանապարհին ռուս սահմանապահների ու իր միջև տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, այս պահին պատրաստ են փորձաքննության եզրակացություն, պարզ է, թե ինչքան վնաս է հասցվել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակի տեսախցիկը վնասելու հետևանքով:
«Մենք բացատրություններ ենք տրամադրել վարույթն իրականացվող մարմնին: Մեզ պատճառվել է ոչ միայն նյութական, այլև բարոյական վնաս: Բարոյական վնասի հատուցման խնդիր ենք մենք բարձրացնում, պահանջել ենք, որ նրանք մեզանից ներողություն խնդրեն»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան