Պրոռեկտորը` Վանաձորի մանկավարժականի շենքի հյուրանոց դառնալու մասին. Ժողովրդական բանահյուսություն է
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շենքի` հյուրանոց դառնալու վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները ինստիտուտի պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը ժողովրդական բանահյուսության ժանրից է համարում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա հերքեց այդ տեղեկություններն ու հայտարարեց, որ դրանք բացարձակ անհիմն են:
«Երեք ամիս է լսում եմ, շրջանառության մեջ դրված վարկած է, ընդ որում մեր Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղարն այս լուրերին պատասխանել էր, որ կրթության նպատակներով տրված շենքը կարող է ծառայել միայն կրթական նպատակներին»,- ասաց պրոռեկտորը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ինստիտուտի ուսանողները պնդել են, որ Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են