«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է Դալարիկում բարեկարգման ծրագրերի իրականացմանը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում աջակցեց Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բարեկարգման աշխատանքներին: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Դալարիկի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ոչ միայն դարձնել Դալարիկ համայնքն ավելի մաքուր և գեղեցիկ, այլ նաև նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Դալարիկ համայնքում իրականացվեցին միջոցառումներ «Դպրոցի բակ» և «Էկոլոգիական հեղափոխություն» ծրագրերի շրջանակներում: Բարեկարգվեց դպրոցի բակը՝ դրվեցին նստարաններ, կատարվեց ծառատունկ, տեղադրվեց ոռոգման համակարգ և վոլեյբոլի հրապարակը: Բացի այդ կատարվեց նաև ընդհանուր համայնքի աղբահանություն և փողոցների բանուկ հատվածներում աղբամանների տեղադրում:
«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մարզերում աջակցում է բազմաթիվ ծրագրերի ուղղված կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների կայուն զարգացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է հիշել, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքն ամենակարևոր բաղադրիչներից է այս գործում, իսկ մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր կազմակերպության համար շատ ուրախալի է, որ երեխաներն իրենք են բացահայտում համայնքի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալիս դրանց: Համոզված եմ, որ միայն այդ ձևով կարող ենք սերմանել իրական քաղաքացիական պատասխանատվություն»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի շրջանակում 2013 թվականին իրականացվելու է ևս երկու միջոցառում Լեռնագոգ համայնքում: Կատարվող աշխատանքների ցանկը ընտրվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում:
««ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան