Իրանի դեսպանը և սփյուռքի նախարարը քննարկել են հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու հարցը
«Իրանահայ համայնքը Իրան-Հայաստան հարաբերություններում կարևոր դերակատարում ունի»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ հայ-իրանական փոխադարձ կապերը ունեն կառուցողական բնույթ և զարգանում են բոլոր բնագավառներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեիսիին երկու երկրների միջև ջերմ գործակցության և կապերի խորացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի նկատմամբ դրսևորած ուշադրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում