«Anonymous» հաքերային խումբը հրապարակել է Տիմոշենկոյի և Ալիևի բանակցությունները
«Anonymous» հաքերային խումբը Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, գրում է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը: Հոդվածում նշվում է, որ հրապարակված նյութերի մեջ կան նաև անմիջականորեն Բաքվում Ուկրաինայի դեսպանատան գործունեությանը՝ մասնավորապես Ալեքսանդր Միշչենկոյին վերաբերող փաստաթղթեր:
Փաստաթղթում ներառված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, նախարարների, պատգամավորների, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ադրբեջանի գործարարների, Ուկրաինայի և Ադրբեջանի միջև բանակցությունների, Ադրբեջանի տարածքով փոխադրվող ռազմական բեռների մասին տեղեկատվություն:
Հաքերները հայտարարում են, որ «EuroTraceTelcom» հեռահաղորդակցման ընկերության միջոցով կարողացել են Ուկրաինայի ԱԳՆ տվյալների բազային հասնել: Հաքերների հաղորդագրության մեջ ասվում է, որ ստացված փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է Բաքվում Ուկրաինայի դեսպանատան գործունեությանը, և նրանք այդպես ցանկանում են բարձրացնել երկու երկրների ունեցած գաղտնիքների վարագույրը:
Հաքերները նշում են, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, իսկ Բաքվում Ուկրաինայի դեսպանությունն ամեն կերպ փորձում է թաքցնել դրանց արդյունքները: «Մենք մի քիչ «փորփրել» ենք դեսպանատունն այդ գաղտնիքը ջրի երես հանելու համար», - նշված է հաքերների հայտարարության մեջ:
Հաքերները գրավել են նաև Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևին ուղղված Ուկրաինայի իր գործընկերոջ նամակը: Նամակում զեկուցվում է Ուկրաինայի նավթարդյունաբերության գործարան տեղափոխվող ադրբեջանական նավթի առաքման, ինչպես նաև դեպի Եվրոպա նավթ փոխադրելու պլանների մասին:
Հրապարակվել է նաև Բաքվում Ուկրաինայի դեսպանատուն հանձնած գաղտնի հեռագիրը: Հեռագրում գրված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ այս տարվա հունիսին Թուրքմենստան կատարած այցի մասին, ներկայացված է նրա չվերթի ուղղությունը, ինքնաթիռի համարը, ժամանման և Թուրքմենստանի մայրաքաղաքից մեկնման հստակ ժամանակը և այլ գաղտնի տվյալներ:
Հաքերներին նաև հաջողվել է ուկրաինացի Ստոյան Միխայլովիչի՝ Բաքվու կատարած այցի մանրամասների մասին տեղեկատվություն ստանալ:
Հիշեցնենք, որ վերջերս «Anonymous» հաքերային շարժման ներկայացուցիչները հայտարարել են Ադրբեջանի էներգետիկ հսկա «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության կայքը կոտրելու մասին: Հաքերները հայտնել են, որ հաստատապես դեմ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը: «Այդ (փաստաթղթերի) հրապարակումը ադրբեջանական հանցավոր կլանների դեմ պայքարի նպատակով մի շարք հրապարակումների միայն մի քայլն է», – նշվում է հաքերների հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում