Ինչ կապ կա հարցերի և քաղաքապետարանի պատասխանի միջև
Panorama.am-ն օրեր առաջ անդրադարձել էր Արամի 86 հասցեում տեղի ունեցածին, երբ էլիտար շենքի դիմացի մայթը վերածվել է ավտոկայանատեղիի:
Հրապարակման հենց նույ օրը Panorama.am-ը հրապարակման հղումը, որի մեջ առկա են նաև լուսանկարներ, ուղարկել է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությանը` մեկնաբանություն խնդրելով տեղի ունեցածի կապակցությամբ:
3 օր անց` հոկտեմբերի 4-ին, ստանում ենք մեկ տողանոց պատասխան-առաջարկություն` հարցումն ուղարկել լրատվամիջոցի ձևաթղթով, ինչը կատարվում է րոպեների ընթացքում: Panorama.am-ի քաղաքապետարանին հասցեագրված հարցերն են.
1. Հիշյալ տարածքում մայթը ավտոկայանատեղի դարձնելը որքանո՞վ է օրինական: Արդյո՞ք դա տեղի է ունեցել քաղաքապետարանի իմացությամբ:
2. Եթե ոչ, ի՞նչ է պատրաստվում անել քաղաքապետարանը` մայթը քաղաքացիներին վերադարձնելու համար:
Ուղիղ 20 օր անց` հոկտեմբերի 24-ին քաղաքապետարանից ստանում ենք հետևալ պատասխանը.
« Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Արամի փողոց հ.հ.86 և 88 շենքի դիմացի հատվածում իրականացվել է այգու տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»:
Հարցերի ու պատասխանի միջև առկա տրամաբանության վերաբերյալ դատողությունները թողնում ենք ընթերցողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները