Երևանում մեկնարկել է Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը, որին մասնակցում են 50 սրտաբան աշխարհի տարբեր երկրներից, 180-ը` Հայաստանից և Արցախից: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Համաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոն, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, «Սրտաբանների եվրակովկասյան կոնգրեսի» գիտական խորհրդի նախագահ Փոլ Բառագանը և այլ գործիչներ, մասնագետներ:
Հանդես գալով բացման խոսքով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովի մասնակիցներին: Այսօր Հայաստանը դարձել է սրտաբանության փայլուն կենտրոն` շնորհիվ նաև Փոլ Բառագանի: Վստահ եմ, որ գիտական ներուժի և գործնական հմտությունների համակարգմամբ, ինչպես նաև արտասահմանյան և տեղի սրտաբանների արդյունավետ համագործակցությամբ այս համաժողովը կդառնա փորձի փոխանակման հրաշալի աղբյուր: Ուրախալի է, որ պարբերական են դարձել այս ձևաչափով հանդիպումները: Համաժողովի նպատակն է համախմբել հայ սրտաբանների ներուժը, նպաստել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի սրտաբանների համագործակցությանը»:
«Սրտաբանների եվրակովկասյան կոնգրեսի» գիտական խորհրդի նախագահ Փոլ Բառագանը նշեց, որ իր համար մեծ հաճույք է լինել Հայաստանում և ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո կազմակերպել սրտաբանների 4-րդ համաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա