Արկադի Ղուկասյանը՝ ՀՀ հաջորդ նախագա՞հ
«Հայացք» թերթի հավաստի տվյալներով՝ իշխանությունները նորաստեղծ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առջև խնդիր են դրել՝ փոփոխություն մտցնել հոդված 50-ի մեջ, որտեղ անհրաժեշտ տասը տարին դառնում է 5 (հինգ) տարի: Այսինքն, այլևս չի պահանջվի տասը տարվա քաղաքացիություն ու տասը տարվա մշտական բնակություն Հայաստանում:
«Մեր աղբյուրները պնդում են, որ իշխանական ամենավերին օղակում որոշել են Սահմանադրությունը «կարել» հաջորդ նախագահացուի «հագով»: Որոշել են 2018 թվականին նախագահ «կարգել» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: Դե, քանի որ վերջինս, մեր տվյալներով, ՀՀ երկու-երեք տարվա քաղաքացիություն ունի, 2018 թվականին չի կարող տասը տարվա «ստաժ» ունենալ, ուրեմն անհրաժեշտ է «ցենզն» իջեցնել»,-գրել է թերթը: