«Today's Zaman». Իսրայելը սպառնում է Թուրքիային` Հայոց ցեղասպանության 100-ամյակին չեզոք դիրք գրավել
«Անկարան պետք է ակտիվացնի ջանքերը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչև 2015թ.-ը` Հայոց ցեղասպանության 100-ամյակը, քանի որ իսրայելական լոբբին ամբողջ աշխարհում էապես մեղմացրել է այդ հարցում Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- այս մասին «Today's Zaman»-ի հետ զրույցում հայտարարել է Իսրայելում թուրքական հրեաների միավորման նախագահ Զալի դե Տոլեդոն:
«Թուրքիան պետք է հաշվի առնի իր շահերն ու կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ ու Թել-Ավիվում որքան հնարավոր է շուտ դեսպան նշանակի: Եթե երկու երկրները բաց թողեն իրենց կապերը կարգավորելու շանսը, իսրայելական լոբբին, ամենայն հավանականությամբ, 2015թ.-ին չեզոք դիրք կգրավի»,- նշել է վերջինս:
Զալի Դե Տոլեդոն խոստովանել է, որ ամեն հնարավոր բան արել է ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի վրա ազդելու համար` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանութուն որակելուց ձեռնպահ մնալու հարցում: «Ես Թուրքիայի դիրքորոշման կողմնակից էի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ հիասթափված է թուրք-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակից:
«Today's Zaman»-ը հիշեցնում է, որ «Չնայած Իսրայելը երկար տարիներ շարունակ հրաժարվում է մեկնաբանել ցեղասպանության հարցը՝ Թուրքիային բարկացնելու վախից, անցյալ տարի Իսրայելի խորհրդարանում Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունների շուրջ քննարկումներ են տեղի ունեցել»:
Հիշեցնենք, որ 2010թ մայիսի 31-ին Գազայի հատվածի բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնված 6 նավերը հարձակման ենթարկեցին Իսրայելի նավատորմի կողմից` չեզոք ջրային տարածքում: Զոհվեց 9 մարդ, մեծ մասը` Թուրքիայի քաղաքացի: Թուրքիան պահանջում է ներողություն խնդրել իր 9 քաղաքացիների մահվան համար և փոխհատուցում տալ: Նեթանյահուն հեռախոսային խոսակցության ընթացքում Էրդողանից ներողություն է խնդրել 2010 թ.-ին «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար: Սակայն Թուրքիա-Իսրայել հարաբերությունները շարունակվում են լարված մնալ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով