Անիրական զեղչերի միջոցով սպառողներին մոլորեցնող բրենդային խանութները կտուգանվեն
Երևան քաղաքում գործող մի շարք բրենդային խանութներ հաճախորդ գրավելու համար դեռևս շարունակում են անիրական զեղչերի միջոցով մոլորեցնել կամ շփոթեցնել սպառողներին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ գնորդներին մոլորեցնելու համար այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Երևանում գործող տասնյակից ավելի խանութների նկատմամբ խիստ պատիժ է կիրառելու: Եվ այդ ցանկում ներառված են նաև բրենդային մի շարք խանութներ, որոնք ունեցել են նոր ապրանքների խմբաքանակ, բայց դրանք բոլորովին էլ զեղչված չեն եղել: Անբարեխիղճ մրցակցություն վարած խանութներից են «Ռուժ» օծանելիքի խանութը, «Բեյսիք հաուս»-ը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում