«Մատաղիս»-ի 40 հատորանոց գործը քննվում է նորովի
Ինը երկար տարիներ տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո «Մատաղիս»-ի գործով նոր քննություն է կատարվում: Առայժմ ռազմական ոստիկանության քննիչները ուսումնասիրում են 40 հատորանոց գործի նյութերը, որից հետո արդեն կսկսեն քննչական գործողություններ իրականացնել՝ հարցաքննություններ, տեղանքի ուսումնասիրություն և այլն:
Այս գործով իրական մեղավորներին գտնելու հարցում վճռական են տրամադրված և երկար ժամանակ մեղադրվող ու վերջնականապես արդարացված երեք երիտասարդները, և «Մատաղիս» կոչվող զորամասում զոհված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողները: Վերջինների շահերը, ի դեպ, ներկայացնում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ «երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ»: 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: Դրանից հետո սակայն, զինվորական դատախազությունն ու Եղիազարյանների ընտանիքը Վճռաբեկ բողոք էին ներկայացրել` չհամաձայնելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ:
Հայաստանի Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ տվյալ գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
Այս գործով արդարացված Արայիկ Զալյանը Panorama.am-ին ավելի վաղ ասել էր, որ նոր քննությունն անցկացնելիս առնվազն երկու քննություն պետք է իրականացնել` նախ պարզել, թե ովքեր են իրական հանցագործները, այնուհետև գտնել ու պատասխանատվության ենթարկել հանցագործությունը բացահայտել չցանկացողներին ու այն թաքցնողներին: «Ինը տարի դաժան պայքարից հետո վերջապես արդարությունը հաստատվեց և սկսվելու է նոր քննություն: Այս անգամ ճիշտ է նորից մեղադրյալ չենք լինի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի հսկենք այս քննության ընթացքը», -մեզ հետ զրույցում ասել էր Արայիկ Զալյանը:
Այս գործի վերաբերյալ Panorama.am-ի հրապարակումները.
«Մատաղիս»-յան մղձավանջն ավարտվեց. Երեք տղաները վերջնականապես արդարացված են
«Ուղղակի ծիծաղելի է». Մատաղիսյան մղձավանջը շարունակվում է. Եղիազարյաններն ու զինդատախազությունը բողոքարկել են
«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
«Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)
Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան