Ն.Զոհրաբյան. Քաղաքացիներն այսօր ուղղակիորեն մատնված են սովի, սա է խնդիրը
«Այն նախագծերը, որը ներկայացրել է ԲՀԿ-ն, օրինակ` նվազագույն աշխատավարձը 70 հազար դրամ դարձնել և որը կառավարությունը մերժել է, դրանք նորից դնելու ենք շրջանառության մեջ: Քաղաքացիներն այսօր ուղղակիորեն մատնված են սովի, սա է խնդիրը»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը օրինագծին, որը քննարկվեց անցած քառօրյայի ընթացքում:
Պատգամավորը շեշտեց` կառավարությունը նման օրինագիծ ներկայացնելու բարոյական իրավունք կունենար այն դեպքում միայն, եթե կատարեր իր խոստումները, օրինակ, բացեին ձեռնարկություններ, ստեղծեին աշխատատեղեր.
«Իսկ տվյալ պարագայում սա իշխանական էլիտայի ոչ ադեկվատության մասին է խոսում»,- շեշտեց Ն.Զոհրաբյանն ու հավելեց` ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու օրինագծին, քանի որ այս փուլում չէ, որ պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան: ԲՀԿ-ն նաև պատրաստվում է առաջարկներ անել օրինագծի երկրորդ ընթերցման ռեժիմում, եթե, իհարկե, առաջին ընթերցմամբ այն ընդունվի:
«Անընդունելի է, երբ հիմնավորում են այս օրինագիծը այն հանգամանքով, թե դրանով փորձում են քաղաքացուց հանել մուրացիկի հոգեբանությունը: Չկա նման բան, քաղաքացիները աշխատել են ուզում, բայց աշխատատեղ չկա»,-հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան