ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։
Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը և նման միջադեպերի կրկնության կանխման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում