Վ. Պուտին. «Հայաստանի և Ղրղզստանի ՝ Մաքսային միությանը անդամակցության համար կստեղծվի «Ճանապարհային քարտեզ»»
Մաքսային միության անդամ երկրները կողմ են արտահայտվել Հայաստանի և Ղրղզստանի ՝ Եվրասիական միությանը ինտեգրվելու մտադրությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է http://kremlin.ru/video/1623
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական խորհուրդի բարձրագույն նստաշրջանի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում:
ՌԴ նախագահը նշել է, որ շուտով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը Հայաստանի և Ղրղզստանի համար կնախապատրաստի համապատասխան «ճանապարհային քարտեզ»:
2014թ-ի մայիսին նախատեսված է վերջնական փաստաթղթերի ստորագրում, այնուհետև կես տարվա ընթացքում անդամ երկրների խորհրդարանները կվավերացնեն այն:
Ինչքանով «ճանապարհային քարտեզը» կբխի Հայաստանի շահերից, պարզ կդառնա փաստաթղթի հրապարակումից հետո, սակայն հարկ է նկատել, որ Հայաստանին վերաբերվող բաժնում առկա խնդիրների և խոչընդոտների արտացոլված լինելը մասամբ նաև պայմանավորված է լինելու հայաստանյան վերլուծական և քաղաքական շրջանակների կողմից այդ հարցերի ակտիվ վերհանմամբ և մասնագիտական մոտեցման պարագայում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով