«Ազադլիգ». Սաֆար Աբիևի նախկին կողմնակիցներն այժմ նկատել են, որ նա կոռումպուցված և հանցագործ է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրաժարականից հետո իր նախկին կողմնակիցները մամուլում հարձակումներ են սկսել իր դեմ: Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը «Modern.az» կայքի հետ զրույցում Աբիևի դեմ լուրջ մեղադրանքներ է ներկայացրել. «Նա ավելի շատ հակամարտել է ադրբեջանական հասարակայնության և դրա ներկայացուցիչների, քան թշնամու դեմ: Նա ՆԱՏՕ-ի չափանիշների փոխարեն բանակում խորհրդային համակարգ է ստեղծել»:
«Ազադլիգ» թերթը շփոթված է այն փաստի կապակցությամբ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամը հիմա է խոսում այդ խնդրի մասին: «Հետաքրքիր է, որ որևէ մեկը կարծիք չէր հայտնում կոռումպացված նախարարների մասին, երբ վերջինները դեռ իշխանության մաս էին կազմում, իսկ հրաժարականից անմիջապես հետո սկսում են քննադատել իշխանության նախկին ներկայացուցիչներին: Բանակի զինվորների մահվան դեմ բողոքի ակցիաների ժամանակ պետության առաջնորդը մասնակիցներին անվանեց օտարածին տարրեր, իսկ Սաֆար Աբիևի վրա գործադրվող ճնշումը`բանակի հաջողությունների վրա ստվեր գցելու փորձ»,- գրում է թերթը:
Ընդդիմադիր Հանրային պալատի անդամ Վիդադի Միրքյամալը թերթի հետ զրույցում նշել է, որ այդպիսի իրավիճակն Ադրբեջանի քաղաքական համակարգի համար օրինաչափություն է դարձել: «Ադրբեջանում կոռուպցիոն համակարգի մաս կազմող պաշտոնյաները մինչև վերջ պաշտպանում են միմյանց: Պաշտպանում են, քանի դեռ իշխանության մաս են կազմում: Այս իշխանության անբարոյականությունը կայանում է նրանում, որ պաշտոնի կորստից հետո մարդ դառում է համընդհանուր թշնամի: Ընդդիմությունը 20 տարի է, ինչ ասում էր, որ Սաֆար Աբիևը հանցագործ և կոռուպմացված է: Այսօր այդ մասին խոսեցին իշխանության ներկայացուցիչները: Դա իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության բարոյական մակարդակն է: Նրանք պատրաստ են վաճառել իրենց նախկին դաշնակիցներին»,- հայտնել է ընդդիմադիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա