Ավտոբուսային ո՞ր երթուղիներն են այս պահին համալրված GPS սարքավորումներով
Այս պահին ավտոբուսային 13 երթուղիներ (1, 5, 13, 14, 22, 31, 32, 36, 38, 41, 47, 53, 58) համալրված են GPS սարքավորումներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությունից:
Տրմադրած տվյալների համաձայն, Երևանի քաղաքապետի որոշման համաձայն այս տարի Երևանի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակ, որից 21-ն արդեն տեղադրված է և ևս 31-ը կտեղադրվի մինչև տարեվերջ:
«Հաշվի առնելով համակարգի ծավալուն լինելը, սարքավորումները տեղադրվում, գործարկվում և կարգաբերվում են ոչ միաժամանակ, այլ փուլ առ փուլ»,-պարզաբանում են ընկերությունից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համակարգի ներդրման ամբողջական ֆինանսավորումը իրականանում է «Սիթի Ֆորմատ» ՍՊԸ-ն:
Համակարգի ետգնումը ապահովելու նպատակով սարքավորման ետին մակերեսը նախատեսված է թղթային գովազդի համար: Համակարգը նախագծել և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն:
Աղբյուրը նշում է, որ աշխատանքները շարունակական են լինելու համակարգի զարգացման, ավելի շատ տեղեկատվություն ներկայացնելու, քաղաքացիներին և քաղաքի հյուրերին էլեկտրոնային ծառայություններ տրամադրելու նպատակով:
Նախորդող հրապարակումներ`
Երևանում գործարկվել է 19 էլեկտրոնային չվացուցակ
Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները