ՀԱԿԿ-ը հրավիրված չէ ՀՀՇ համագումարին
Այսօր Կոնգրես հյուրանոցում կայանալու է վերածնված ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարը: Վերածնված ՀՀՇ կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանի խոսքով՝ համագումարին հրավիրված են իրենց համախոհները, իսկ կուսակցություններից՝ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները՝«Ժառանգությունը», «Հանրապետությունը», «Պահպանողական», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն:
ՀՀՇ «իրավահաջորդ» ՀԱԿԿ-ը հրավիրված չէ: «ՀԱԿ» խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավեր ուղարկվել է, բայց ՀԱԿ-ին՝ ոչ»,- «Ժամանակ»-ի թղթակցին ասել է Ալիկ Արզումանյանը:
Հարցին՝ իշխանական թևից որևէ կուսակցություն հրավիրված չէ՞, պատասխանել է. «Մենք իշխանության հետ ի՞նչ գործ ունենք»: