Լարիսա Ալավերդյան. Եվրախորհրդի և ԵՄ կառույցներին հատուկ է կաշառակերությունը (Տեսանյութ)
Եվրախորհրդի և ԵՄ կառույցներին հատուկ են մարդկային բոլոր մեղքերը, այդ թվում կաշառակերությունը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում «Եվրոպական հարևանության քաղաքականություն, համագործակցության ուժեղացում։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը 2012 թ.-ի զեկույց»-ում Լեռային Ղարաբաղին վերաբերող հատվածին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ շատ լավ գիտի թե նման բանաձևերը ինչպես են ընդունվում:
«Ես ունեմ իմ վերաբերմունքը Եվրախորհրդի կամ ԵՄ իստիտուտների հանդեպ: Բոլոր այն մեղքերը որոնք հատուկ են մարդուն, հատուկ են նաև այդ մարմիններին: Նրանք շատ ճկուն են և հեշտ ենթարկվող ամենաբացասական երևույթներին, լինի դա կաշառք, պրոտեկցիոնիզմը և այլն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
«Մենք պետք է կարողանանք աշխատենք և ստեղծենք այնպիսի խմբեր, որոնք կաշառակեր չեն և ունեն քաղաքական գիծ»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում