Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին՝ Թեհրանի «Փարդիս» այգում
Թեհրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղադրված աշխարհի տարբեր երկրների գիտնականների կիսանդրիների շարքում առկա է նաև հայազգի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Մեհդի Սաֆարի Նիան:
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ «Փարդիս» այգում այն գիտնականների կիսանդրիներն են տեղադրվում, որոնք գիտության մեջ կարևոր նվաճում են ունեցել և իրենց գործունեությամբ ծառայել են մարդկությանը:
Հիշեցնենք, որ 2009թ. նշվեց աշխարհահռչակ հայ գիտնականի 100-ամյա հոբելյանը: Այդ տարին UNESCO-ն հռչակել էր նաև աստղագիտության տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան