Լևոններից մեկը Վերահսկիչ պալատի նախագահ կդառնա
Նոյեմբերի 5-ին լրանում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը: «168 Ժամ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանը հակված չէ կրկին առաջադրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ նախագահի պաշտոնում:
«Որ Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել, հուշում է նաև այն հանգամանքը, որ իշխանական կուլիսներում արդեն տևական ժամանակ պայքար է ընթանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար: Հավակնորդները երկուսն են. Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Թե Լևոններից ո՞ւմ կնախընտրի նախագահ Սերժ Սարգսյանը, պարզ կդառնա միայն ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: