«Յոգան հակասու՞մ է իսլամին». Թուրքիայի կրոնական գործերի նախարարության պատասխանը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, դիմելով Կրոնական գործերի նախարարությանը, հարցրել է, թե արդյոք երկրում գործող յոգայի կենտրոնները չեն հակասում կրոնին: Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ` այս հարցի վերաբերյալ Կրոնական գործերի նախարարության պաշտոնական պատասխանում նշվել է, որ յոգայով կարելի է զբաղվել զուտ որպես մարզաձև, և այն կլինի անթույլատրելի, եթե փորձի ստանձնել կրոնական առաքելություն:
Բացի այդ, Կրոնական գործերի նախարարությունը քննել է նաև էշի կաթի օգտագործման թույլատրելիության հարցը: Կրոնական գործերի բարձրագույն խորհրդի անդամները վճռել են, որ այն կենդանիները, որոնց միսը չի թույլատրվում օգտագործել, դրանց կաթը և կաթից ստացված կաթնամթերքի օգտագործումը նույնպես հակասում է կրոնին: Սակայն այն կարելի է օգտագործել` առողջական անհրաժեշտությունից դրդված:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա