Ստրասբուրգում մեկնարկում են ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գևորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախատեսվում են նաև փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով