Կոմպոզիտորների միությունը նոր նախագահ ունի
«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» ՀԿ-ն նոր նախագահ ունի: Նախօրեին կայացած ընտրություններում կոմպոզիտորները 43 ձայնով «այո» են ասել Արամ Սաթյանի թեկնածությանը:
Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացել է 41 ձայն, 2 թերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ կոմպոզիտորների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, ինչից հետո էլ կայացան ընտրությունները: Մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը և հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:
Նշենք, որ վերջին շրջանում կոմպոզիտորները երկու թևի էին բաժանվել, ու երկուստեք վիրավորանքներ էին հնչում: Երիտասարդ կոմպոզիտորները արտահերթ համագումարին բաժանում էին բուկլետներ, որոնց վրա գրված էր, որ դեմ են Ամիրխանյանի թեկնածությանը:
Նախորդիվ՝
Ռոբերտ Ամիրխանյանը վայր է դնում կոմպոզիտորների միության նախագահի լիազորությունները
Արամ Սաթյանը` Ռոբերտ Ամիրխանյանի մասին. Իր առաջին մեղքը պառակտումն է կոմպոզիտորների մեջ
Ռոբերտ Ամիրխանյան. Դեդեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ պարզ բաժակի մեջ մաքուր ջուր է
«Թշվառական գործողություններ են». Ռոբերտ Ամիրխանյանն արձագանքում է երիտասարդ կոմպոզիտորներին