«Հայկական խաղողի հմայքը»`ԵԽ նախարարների կոմիտեում
Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում վաղը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվելու է «Հայկական խաղողի հմայքը» խորագրով միջոցառում, որտեղ իրականացվելու է խաղողից պատրաստված տարբեր արտադրատեսակների, խմիչքների, ճաշատեսակների ներկայացում և հյուրասիրություն, իսկ հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգի Առևտրաարդյունաբերական պալատում` հայկական գինու և կոնյակի ներկայացում և համտես:
Զարգացման հայկական գործակալության հաղորդմամբ, «Հայկական խաղողի հմայքը» միջոցառման անցկացման նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես խաղողագործության և գինեգործության հազարամյակների ավանդույթներ ունեցող երկիր` իր պատմությամբ, խաղողի տեսակներով, արտադրական տեխնոլոգիաներով, զարգացման միտումներով:
Ըստ աղբյուրի, հայկական գինու և կոնյակի համտեսման նպատակն է միջազգային հարթակում ներկայացնել հայկական գինու և կոնյակի յուրահատուկ համային հատկանիշները և առանձնահատկությունները: Ներկայացված են լինելու 11 հայկական ընկերությունների արտադրատեսակների ընտրանին:
Վերոնշյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Զարգացման հայկական գործակալությունը, իսկ կազմակերպչական աշխատանքների օժանդակումը և ֆինանսական աջակցությունն իրականացնում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամը` «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման» 2013 թվականի ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում